Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.12.2015 | 00:01

Տո՛ւր ինձ, Տե՛ր,
ամենայն ժամ բարին
գործել և խափանի՛ր
իմ չար մտքից
բոլոր չարիքները,
հե՛տ պահիր ինձ
պիղծ ու անխրատ
ընթացքից ու չար
սովորությունից
և հաստատի՛ր
Քո պատվիրանների
երկյուղի ու սիրո մեջ։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ